Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Մեծ Բրիտանիան կարող է դուրս գալ ԵՄ-ից

Մեծ Բրիտանիան կարող է դուրս գալ ԵՄ-ից
01.06.2014 | 11:58

Մեծ Բրիտանիան հնարավոր է դուրս գա ԵՄ-ից, եթե Եվրահանձնաժողովի հաջորդ նախագահը դառնա Լյուքսեմբուրգից քաղաքական գործիչ Ժան-Կլոդ Յունկերը: Այս մասին հաղորդել է գերմանական Spiegel-ը: Պարբերականի տվյալներով` Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին զգուշացրել է, որ Յունկերի նշանակումը կապակայունացնի բրիտանական կառավարությունը և ինքը հարկադրված կլինի հանրաքվե անցկացնել Մեծ Բրիտանիայի` ԵՄ-ում մնալու վերաբերյալ:
BBC-ն նշում է, որ Մերկելը ակտիվորեն աջակցում է Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ, աջակենտրոն Յունկերին: Մեծ Բրիտանիան և ԵՄ անդամ այլ երկրներ ցանկանում են, որպեսզի Եվրահանձնաժողովը գլխավորի ավելի եռանդուն ռեֆորմիստական թեկնածու: Բրիտանական կառավարության աղբյուրը հրաժարվել է Spiegel-ի հոդվածը մեկնաբանելուց, սակայն ասել է, թե դա այն լեզուն չէ, որը կգործածեր Քեմերոնը:

Դիտվել է՝ 1060

Մեկնաբանություններ